Podcasts · Society & Culture

2 Տանդեմ

2Tandem

107 episodes

Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։

Episodes page 2 of 3

  1. Սերն է կարևոր

    · 30 min · S2 E23

    Սերը տարիք չի հարցնում, սերն ազգություն չի ճանաչում, սերն անգին է ... բոլոր այս արտահայտությունները շատերս ենք սիրում ու միշտ օգտագործում, բայց նաև հաճախ տեսնում զույգեր, որոնք բաժանվում են հենց այս գործոնների…

  2. Հարազատ հոգիներ կա՞ն

    · 21 min · S2 E22

    Կարող է թվալ, որ այս էպիզոդում Անահիտը, Համլետը և Վեգան քննարկում են հարազատ հոգու գոյությունը և կարո՞ղ է արդյոք հարազատ հոգին լինել մեկից ավելին: Բայց իրականում այս էպիզոդը նվիրված է Կառլին:

  3. Սիրելի՞, թե՞ եկամտաբեր աշխատանք

    · 29 min · S1 E21

    Այս էպիզոդում Կառլը մեզ միացել է հեռախոսով, քանի որ մյուս աշխատանքի բերումով քաղաքում չէր: Այո, թե´ Կառլը, թե՛ մյուս երեքս բացի ռադիոյից աշխատում ենք նաև այլ տեղերում ու հենց այդ մասին էլ խոսում ենք այս թողարկմանը:…

  4. Ընկերությունն ունի՞ սահման

    · 26 min · S2 E20

    Մենք վերջերս հասկացել ենք, որ իրարից սահմաններ չունենք: Ավելին՝ մենք այդ սահմանները երբեք չենք էլ ձևակերպել: Որո՞նք են ընկերության, հարազատ լինելու սահմանները, արդյո՞ք պետք է դրանք հստակեցնել՝ որոշում եք դուք, բայց…

  5. Գերհոգատարությու՞ն, թե՞ վերահսկողություն

    · 27 min · S2 E19

    Ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, բայց հոգատարությու՞նն էլ. չէ՞ որ այդպես մենք մեր սերն ենք արտահայտում: Այդ դեպքում ինչու՞ ենք զայրանում, օրինակ, ընտանիքի հաճախակի զանգերից, «հաց կերե՞լ ես»-ից ու «որտե՞ղ ես»- ից:…

  6. Մեր վարքագիծը համացանցում

    · 24 min · S2 E18

    Համացանքում նեգատիվը, ագրեսիան ու ատելության խոսքը միշտ է շատ, բայց այն միշտ բազմապատկվում է արտակարգ իրավիճակներում: Այս էպիզոդում փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս պայքարել այդ ամենի դեմ և արդյո՞ք դա առհասարակ հնարավոր…

  7. Ապրումներն ու վախերը պատերազմական իրավիճակում

    · 26 min · S2 E17

    Երկար էինք մտածում այս էպիզոդը ձայնագրել, թե ոչ. հետո հիշեցինք, որ արդեն մի քանի ամիս է՝ ձեզ հետ կիսում ենք մեր բոլոր էմոցիաները` սիրո, ընկերների, ընտանիքի, փողի և շատ ու շատ այլնի մասին: Որոշեցինք հիմա էլ անկեղծ լինել…

  8. Վերադառնա՞լ էքսերին

    · 25 min · S2 E16

    Ի՞նչ կապ ունեն սեպտեմբերի 3-ը, տանից փախած կատուն, հանցագործության վայրում գտնվող հանցագործն ու քո նախկինը․ ճիշտ է, նրանք միշտ վերադառնում են։ Ու քանի որ սեպտեմբերի 3-ն արդեն անցել է, մենք 02 հաղորդաշարը չենք, իսկ…

  9. Բուլիինգ

    · 29 min · S2 E15

    Դա պատահել է գրեթե բոլորիս հետ, սակայն այդ մասին խոսում ենք քչերս: Մանկության ու պատանեկության ամենատհաճ հիշողությունները շատ հաճախ կապված են լինում այս երևույթի հետ: Այս էպիզոդում խոսում են բուլիինգի մասին ու…

  10. Թունոտ/տոքսիկ հարաբերություններ

    · 28 min · S2 E14

    Այո, մենք ընդունում ենք, որ երբեմն կարող ենք տոքսիկ լինել: Նույնը խրախուսում ենք անել նաև ձեզ, որովհետև թունոտության պատճառով հարաբերություններ չփչացնելու միակ ուղին, երևի, նախևառաջ ձևավորված անառողջ մթնոլորտի…

  11. Էպիզոդ դոշակների մասին

    · 29 min · S2 E13

    Քեզ թվաց` վերնագրում էլի կատա՞կ ենք անում, բնավ ոչ։ Այս էպիզոդի ձայնագրությանը Համլետն եկել էր մի տեսակ բարկացած ու արտահայտում էր դոշակների հանդեպ իր ատելությունը։ Պարզվում է ՝ մեր ծնողների ու տատիկ-պապիկների…

  12. Կյանք՝ ինսթագրամի համար

    · 30 min · S2 E12

    Եթե դու էլ ես այս էպիզոդը լսելուն զուգահեռ պարբերաբար թերթում ինսթագրամի էջդ, եթե գոնե մեկ անգամ չես դիմացել գայթակղությանն ու նկարվել ես ինսթագրամյան ֆիլտրերով, կամ դիմել ես ֆոտոշոփի օգնությանը, ապա այս էպիզոդը նաեւ…

  13. Մեր առաջին վեճ-էպիզոդը

    · 30 min · S2 E11

    Դե լաա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրեցինք, այս էպիզոդում ոչ թե վիճում ենք, այլ փորձում ենք ինտրովերտության ճիրաններից խլել մեր ընկեր Կառլին։ Բանն այն է, որ Համլետն ու Անահիտը բողոքում են, քանի որ Կառլը սկսել է քիչ…

  14. Երբ պիտակավորվում ենք հասարակության կողմից

    · 28 min · S2 E10

    Տանը մնացած, փչացած, ամուսնացած- բաժանված... նույնիսկ կարդալն է տհաճ , չէ՞: Համաձայն ենք. այս էպիզոդում քննարկում ենք այս ու այն բոլոր պիտակները, որոնք հասարակությունը փորձում է փակցնել մեզ` մեր որոշումների,…

  15. Խնայե՞լ, թե՞ ծախսել

    · 33 min · S2 E9

    Լիքը սեր ու փող, էլ ի՞նչ է պետք այս ամառ: Դե սիրուց հաճախ ենք խոսում, այս անգամ էլ որոշեցինք փողին անդրադառնալ: Ինչպե՞ս ճիշտ բաշխել գումարը, որ ստացվի և´ խնայել, և´ այցելել թայլանդական մերսման: Ինչու՞ հենց թայլանդական…

  16. Գեղեցկության ստանդարտներ

    · 29 min · S2 E8

    Պատահում է չէ՞, որ թերթես ինսթագրամը, նայես գեղեցիկ մարդկանց ծովափնյա լուսանկարները, հիանաս էկրանից այս կողմ անթերի թվացող կազմվածքով, մաշկով , մկաններով ու հանկարծ մտքովդ անցնի, որ երբևէ չես կարողանա համապատասխանել…

  17. Ժամադրություններ [մաս 2]

    · 28 min · S2 E7

    Այդպես էլ գիտեինք, որ ժամադրությունների մասին էպիզոդը շատ էիք հավանելու, ու քանի որ ձեր արձագանքը շատ լավն էր, իսկ դեյթերի մասին մեր պատմությունները անսպառ (դե գոնե Վեգայինն ու Համլետինը), որոշեցինք ձայնագրել նախորդ…

  18. Ժամադրություններ [մաս 1]

    · 29 min · S2 E6

    Չեք հավատա, բայց Անահիտը մեր խորհրդով գնացել է ժամադրության: Այն ինչ եղել է հետո, պարզապես ապշեցուցիչ է այնքան, որքան մեր՝ իրարից շատ տարբերվող պատկերացումները ժամադրությունների կանոնների մասին: Եվ, ի վերջո, սա մեր…

  19. Կյանքը` օնլայն

    · 30 min · S2 E5

    Էպիզոդը սկսում ենք վատ լուրով. Վեգան նույնպես դարձել է վերջին շրջանում այդքան տարածված օնլայն խաբեության զոհ ու կորցրել մեծ գումար: Հենց այս պատմությունն էլ դարձավ քննարկման առիթ. մեր օրերում օնլայն է ոչ միայն գումարը,…

  20. Սեր և ընկերներ

    · 29 min · S2 E4

    Դու է՞լ ես ունեցել ընկերներ, որոնք կարծես թե մոռացել են քեզ, երբ հարաբերություններ են սկսել. մենք էլ... Ի՞նչ անել, որպեսզի սեր գտնելիս չկորցնենք մեր ընկերներին, արդյո՞ք մեր կողակիցը պետք է մտերիմ լինի մեր շրջապատի հետ…

  21. Հարաբերությունների պիտակներ

    · 30 min · S2 E3

    «Ընկերությու՞ն եք անում», «Հաստա՞տ պարզապես ընկերդ է», «Բա չե՞ք նշանվում», «Զագսով ամուսնացա՞ծ չեք»․ այս ու նման բնույթի բազմաթիվ հարցեր մեր հարաբերությունների մասին բազմիցս լսել ենք բոլորս։ Ինչու՞ է հասարակությունը…

  22. Դավաճանություն

    · 31 min · S2 E2

    Մենք էլ չէինք պատկերացնում, բայց մեզ դավաճանել են, և մենք դավաճանել ենք։ Մեր օրերում, երբ ամեն քայլի կան ամենատարբեր գայթակղություններ, դրանց տրվելու ու չտրվելու ընտրությունը միայն մեր ու մեր գիտակցության ձեռքերում է։…

  23. Ծանոթություն Tinder-ով

    · 26 min · S2 E1

    Դե՜, ինչ մեղքներս թաքցնենք, Tinder-ի տեղը մենք էլ ենք սովորել 👀 ու ծանոթությունների մի քանի հաջող, մի քանի անհաջող փորձերից հետո, այս թողարկմանը որոշել ենք կիսվել մեր փորձով ու հասկանալ, ի վերջո արժե՞ ծանոթանալ…

  24. Ահա և վերջ (եթերաշրջանի ավարտ)

    · 26 min · S1 E34

    Փոդքասթը սկսոմ ենք տարօրինակ լուրով և ավարտում ենք փոքր-ինչ տխուր լուրով։ Իսկ մեջտեղներում խոսում ենք մեր սիրելի Թագուհուց և նրա թոռներից, ինչպես նաև սովորություններից, որոնք դատապարտում են լինել աղքատ։

  25. Քարդաշյանական

    · 28 min · S1 E33

    Այս անգամ կիմանաք, թե ինչպես կարելի է կանխել մազաթափությունը, ինչպես կողոպտել կամուրջը, ինչպես կարելի է սահմանել ռեկորդ ձեռքի տակ ունենալով միայն պոմիդորի սերմ ու էլի մի տրցակ լուր Քարդաշյաններից։

  26. Օսկարյան ապտակ

    · 30 min · S1 E32

    Մեր այս ջերմիկ էպիզոդում քննարկում ենք Օսկարին Ուիլլ Սմիթի հասցրած ապտակը, Նիքիի և Քարդիի նոր սկանդալը, Արքայազն Հարրիի արգելքը, Թալանված Բեքհեմներին, Քիմի և Քանյեի հանդիպումը և կարդում ենք հինգ հաճոյախոսություն, որ…

  27. Երկարամռութ խեցեմորթներ որսալու նոր ռեկորդ

    · 36 min · S1 E31

    Հեյ վեր կացեք, արթնացեք, մեր նոր էպիզոդը լսեցե՜ք։ Այս անգամ քննարկում ենք երկու հայրենական նորություն, Քիմի նոր մարտահրավերը, Perseverance (ՊԵՌՍԵՌՎԵՌԱՆՍ) մարսագնացի ձայնագրած ձայները, Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի…

  28. Դագը կարտոֆիլ չէ!

    · 30 min · S1 E30

    Այո սիրելի հեռուստափոդքաստալսողներ, ցավոք այս էպիզոդում ստիպված ենք խոստովանել, որ անգիտակցաբար ֆեյք լուր ենք տարածել։ Ավելի մանրամասն կարող եք իմանալ էպիզոդը լսելով։

  29. Աղն ա պակաս

    · 33 min · S1 E29

    Այս էպիզոդը առանձնանում է մեր մնացած էպիզոդներից (դեե հա, միշտ էսպես ենք ասում, բայց էս մեկը արդեն իրոք առանձնանում է)։ Այս էպիզոդում խոսում ենք աշխարհում տիրող իրավիճակից և դրա հետևանքներից։ Բայց այդուհանդերձ չենք…

  30. Վեգան ջրծաղի՞կ է

    · 36 min · S1 E28

    Այսօր կրկին ոչ սովորական էպիզոդ է։ Քննարկում ենք աշխարհում տիրող իրավիճակը, հետո խոսում ենք սեփական երեխային կաշառած մայրիկի մասին, Եղիսաբեթ երկրորդի ֆեյք մահվան մասին, Կորոնավիրուսի հետևանքների մասին ու էլի լիքը…

  31. Անգլիայի Թագուհին...

    · 27 min · S1 E27

    ... վարակվել է կորոնավիրուսով։ Բացի դա՝ Կառլը ապաքինվել է կորոնավիրուսից, Արքայազն Չարլզի մասին մի քանի թոթոլ բացահայտում է եղել, Էմանուել Մակրոնի կինը հերթական անգամ դատի է տվել և հերթական անգամ դատի են տվել Քանյե…

  32. Կենդանաբանական այգի

    · 28 min · S1 E26

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Մենք կենդանաբանական այգում չենք։ Այս էպիզոդում կա ջրծաղիկ, հազ, կորոնավիրուս, Քանյե Ուեսթ, Մեխ գլխի մեջ, Ձվերով ռեկորդ և ևս մեկ կորոնավիրուսով հիվանդ անձ։

  33. Վրացիները ընդդեմ մածունի

    · 29 min · S1 E25

    Այս էպիզոդում Ռիհաննան հղի է, Քայլի Ջենները՝ էլ չէ։ Չինական ընկերություններից մեկը տարվա լավագույն աշխատակցին է ընտրել, բայց լավ կլիներ չընտրեր, Վրացիները աչքով աչք չունեն մեր մածունի հետ, իսկ Թագուհին նշում է…

  34. Փետրվարյան հիասքանչ էպիզոդ

    · 27 min · S1 E24

    Այս էպիզոդում Վեգան և Կառլը (մենք) մաքսիմալ ջրիկանում ենք և խոսում Նախագահի պաշտոնակատարից, Չինաստանում Գարնան տոնից, Վիրտուալ իրականության մեջ բռնության ենթարկված կնոջից և Կիմ Չեն Ընի անձնական խնդիրներից։ Վերջում…

  35. Նոր երաժշտական ձևավորում

    · 29 min · S1 E23

    Այս էպիզոդում մենք ունենք նոր, հիանալի երաժշտական ձևավորում։ Իսկ լուրերի այսօրվա թողարկումից կիմանաք, թե ինչ տեսարաններ չեն եղել House of Gucci-ում, Ում է արքայազն Չարլզը ընտանիքի հետ միասին հրավիրել Մեծ Բրիտանիա, Ինչ…

  36. Apple Pay

    · 26 min · S1 E22

    Իրականում էպիզոդում մի րոպե ենք էփլ փեյից խոսում, իսկ վերնագրում ավելացրել ենք հայփի համար։ Բուն էպիզոդում ինչպես միշտ խոսում ենք ինքներդ էլ գիտեք ինչից, բայց այս անգամ առանց Թագավորական ընտանիքի մասին սկանդալների :(

  37. Հետտոնական

    · 32 min · S1 E21

    Խոսում ենք անցած տոներից, ինչու ոչ նաև ապագա տոներից, ինչպիսին է օրինակ Եղիսաբեթ Երկրորդի թագավորման 70 ամյակը։ Խոսւոմ ենք նաև միլիարդատեր մարդասպանից, Եղիսաբեթ Երկրորդի սիրած ֆասթֆուդից, Անհաջողակ գողից և Կովերի…

  38. Ձմեռային այգի

    · 35 min · S1 E20

    Այս էպիզոդը առանձնանում է բոլոր մնացածներից։ Մենք ամփոփում ենք անցած տարին ու խոսում մեր մասին։ Շնորհավոր Նոր Տարի։

  39. Փոդքասթ Պրոդյուսերի հետ

    · 40 min · S1 E19

    Այս փոդքաստը տարբերվում է իր ֆորմատով։ Մենք ունենք հյուր! Մեր միակ և անկրկնելի պրոդյուսեր Անահիտի հետ խոսել ենք շաբաթվա անցուդարձից, ինչպես նաև ևս մեկ անգամ շնորհավորել ենք Մալենային, Գովազդել ենք Անահիտի հաղորդումը,…

  40. Կառլի անկողին։ Սիկվել

    · 31 min · S1 E18

    Սա կարելի է համարել կրկնակի էպիզոդ, քանզի առաջին ձայնագրությունը հենց սկզբից անջատվել էր, իսկ մենք չէինք նկատել :( Ինչևէ։ Այս էպիզոդում խոսել ենք ամուսնուն հոգեբանական տրավմա պատճառող ինդոնեզուհու մասին, Հազարից ավել…

  41. Գտնվելու վայրը՝ Պլան Բ

    · 30 min · S1 E17

    Այս փոդքասթը լի է Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին լուրերով, բայց ձեր ականջները խնայելու համար համեմել ենք նաև Սոնա Շահգելդյանի, ՏիկՏոկի վնասակար թրենդերի, Որակազրկված ուղտերի, ինչպես նաև թագավորական ընտանիքի մասին ոչ…

  42. հեռուստափոդքաստավլոգ

    · 26 min · S1 E16

    Այս անգամ ձեզ է սպասվում վլոգահեռուստափոդքասթ, սիրելի հեռուստափոդքասթալսողներ։ Մենք գնացել ենք կինոթատրոն և դիտել ենք մուլտֆիլմ, իսկ այ հետո արդեն նոր՝ պատմել ենք նորություններ։ Խոսել ենք «Տանը մենակ» ֆիլմի մասին,…

  43. Ստուդիա։ Չխմբագրված

    · 29 min · S1 E15

    Այս անգամ կրկին հավաքվել ենք մեր ստուդիայում ու առանց կտրտոցների, մեկ անգամից էպիզոդ ենք ձայնագրել։ Խոսում ենք Քիմից, նրա նախկինից, երեխայի տիկտոկից, Չինաստանի իշխանությունների արգելքներից, մի ահռելի երկնաքարից,…

  44. Հարրի Փոթթեր մանկական սրճարան

    · 33 min · S1 E14

    Դե , նախ, ինչպես հասկացաք մենք ունենք նոր անուն, կամ երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք վերջապես ունենք անուն։ Իսկ այս թողարկմանը մի տեսակ վերադարձել ենք մանկություն՝ Հարրի Փոթթերի ամրոցի ավերակներում նստատս Կինդեր…

  45. Արաբկիր վարչական շրջան

    · 30 min · S1 E13

    Թողարկում այն մասին, թե ինչու Կառլն այնքան էլ չի սիրում Անգլիայի թագուհուն եւ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի օգնականներին։ Գուցե պատմենք նաեւ աշխարհի ամենամեծ կարտոֆիլի մասին, ինչպես նաև , թե որ հունական աստծո անունով…

  46. համալիրի հարակից տարածք

    · 26 min · S1 E12

    Մի քիչ անձնական թողարկում դիմակներ կրելու, Վեգայի բռնված վզի, Կառլի հանձնած սեռավարակների թեստի ու շաբաթվա մյուս սկանդալների մասին։

  47. Վեգայի ստուդիա

    · 28 min · S1 E11

    Այս էպիզոդում կիմանաք թե ինչ եղավ Կառլի ավտոտնակի հետ, Ինչ շնորհավորական խոսքեր ասաց Արմեն Սարգսյանը մեր հայուհի Քիմին, ինչու է Մգեռ Առմենիան սկսում քայլարշավ Շուռնուխ գյուղից, Ինչ են պատմում ԶԼՄ-ները արքայական…

  48. Կառլի 06

    · 32 min · S1 E10

    Սկանդալային թողարկում Կառլի՝ պապիկից կտակ մնացած 06 մակնիշի ժիգուլիից։ Ինչու՞ է քաղաքապետարանը քանդում Կառլի ավտոտնակը ու ի՞նչ ունի ասելու մեր սիրելի Կառլը քաղաքապետին։ Բացի նրանից, որ այս թողարկմանն ավելի քան 7 անգամ…

  49. Թեյարան Կոմայգում

    · 30 min · S1 E9

    Համարյա ASMR թողարկում, որտեղ և նախաճաշում ենք , և շարունակում բամբասել ալամ-աշխարհից։ Ամենասկզբում, իհարկե, մեր զայրույթը, զորակցությունն ու ապրումակցումն ենք հայտնում բոլոր-բոլորին՝ հոկտեմբերի 4-ի դեպքերի՝…

  50. Իմ Ռադիոյի տաղավար

    · 38 min · S1 E8

    Ի զարմանս մեզ շատ հաջողված էպիզոդ է, որում խոսում ենք բանկային համակարգի կոլլապսից, Ռոմանովների պսակադրությունից, Դոնալդ Թրամփի դատական հայցից, Ինքն իրեն որոնող տղամարդուց, Շակիրային կողոպտած խոզերից (սա վիրավորանք…

Shows are listed from Apple Podcasts' charts and directory, and Podcast Index where it is used. Every show and episode belongs to its publisher and plays from the publisher's own feed; this site hosts none of them. Explicit shows are for adult profiles only, and children’s profiles hear only children’s shows. More about this list.