2 Տանդեմ
2Tandem
107 episodes
Մենք վերադարձել ենք կրկնակի Տանդեմով։ Միացեք մեր փոդքասթին ու լսեք չորս ընկերների անկեղծ պատմությունները սեփական կյանքից, քննարկումներն ու կարծիքները սիրո, հարաբերությունների, խնդիրների, ընկերության ու երիտասարդներին հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին: Այսքաա՜ան անկեղծ մենք դեռ չենք եղել։
Episodes page 1 of 3
-
Ճամփորդենք միասին
Կառլը պնդեց, որ վերջին շրջանում մեր էպիզոդների թեմաները շատ «ծանր» են, դրա համար էլ սա էպիզոդ է մեր ճամփորդական պատմությունների ու նախասիրությունների մասին։
-
Երբ ընկերներդ դեմ են սիրելիիդ
Դե վերնագրում արդեն ամեն ինչ պատմեցինք․ լինում է, չէ՞, որ որքան էլ ինքդ շատ ես սիրում զուգընկերոջդ, միեւնույնն է մտերիմներդ այդ սերը կիսել չեն կարողանում։ Ի՞նչ անել, երբ հայտնվել ես նման իրավիճակում ու որտե՞ղ դնել…
-
Կյանքը փոքր քաղաքում
Մենք սիրում ենք Երեւանը, վստահ ենք՝ դուք էլ, բայց խոստովանենք, որ երբեմն, անընդհատ նույն դեմքերը, թեմաներն ու պատմությունները մեր ու մեր մտերիմների մասին, ոչ միայն հոգնեցնում են, այլեւ՝ մտահոգում։ Էպիզոդը փոքր քաղաքի…
-
Բոլորս ունենք օգնության կարիք
«–Ո՞րն է եղել ամենախիզախ բանը, որ երբեւէ ասել ես, – օգնիր»․ սա հատված է հայտնի մուլտֆիլմից, որն անտեղի չենք հիշել։ Հատկապես մեր օրերում օգնություն խնդրելու համար երբեմն, իսկապես, խիզախություն է պետք։ Փորձել ենք…
-
Ընտրել երջանկությունը, նույնիսկ միայնակ
Հասարակությունն ասում է, որ երջանկությունը սիրո մեջ է․ բայց արդյո՞ք այդ սերը կարելի է գտնել միայն ռոմանտիկ հարաբերություններում։ Այս էպիզոդում խոսում ենք ընտրած կամ չընտրած միայնության, դրա լավ ու վատ կողմերի մասին։
-
«Սովորական կյանքի» իրավունքը
Եթե լինում են երեկոներ, երբ քո սովորական աշխատանքից գալիս ես տուն, քո սովորական օրն ամփոփելով մտնում ես ինստագրամ ու բախվում մարդկանց էքստրա հաջողություններին, ամպագորգոռ նպատակներին, հետո էլ սկսում կասկածել, թե…
-
Խաղ էպիզոդ մեր մասին
Այս անգամ Տանդեմի ձեւաչափը մի փոքր այլ է, այս էպիզոդում ձեզ պատմում ենք հետաքրքիր փաստեր մեր մասին՝ խաղի միջոցով։ Միմյանց ո՞ր հատկանիշն է մեզ ամենաշատը նյարդայնացնում ու ի՞նչն ենք ամենաշատը սիրում՝ կիմանաք այս էպիզոդում։
-
«Ինձ չես հիշու՞մ»․ հաջողության հետ հայտնվող ընկերները
Եթե ձեր կյանքում հանկարծ սկսել են հայտնվել մարդիկ, որոնց գոյության մասին վաղուց մոռացել էիք, դպրոցում ձեզ վատ վերաբերված համադասարանցիները աջուձախ պատմում են ձեր՝ գոյություն չունեցած ընկերության մասին, ուղղակի…
-
Զագսից առա՞ջ, թե՞ հետո․ էպիզոդ ամուսնության մասին
Չգիտես ինչու վերջին շրջանում մեր Կառլին սկսել են տանջել բազմաթիվ «մեծական» հարցեր․ դրանցից հերթականն ամուսնությունից առաջ միասին ապրելն էր, որն էլ քննարկել ենք այս էպիզոդում։ Չէ, նա դեռ ամուսնանալ չի պատրաստվում,…
-
Ո՞վ եմ ես կամ գտիր քո տեղն այս կյանքում
Ո՞վ եմ ես, կամ՝ Կառլի դեպքում՝ ինչու․ հենց նրա առաջարկով այս էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս գտնել քո առաքելությունն ու տեղն այս կյանքում։
-
Իսկ դու ի՞նչ ես փնտրում կամ ե՞րբ սահմանել նպատակներդ հարաբերություններում
Այն նորաձեւ բառը բոլորս ենք, չէ՞ լսել՝ situationship, կամ ավելի պարզեցված՝ չսահմանված հարաբերություններ։ Էպիզոդում քննարկում ենք, թե ինչպե՞ս չհայտնվել նման շրջապտույտում (եթե, իհարկե, չեք ուզում) եւ հարաբերությունների…
-
«Բա ե՞րբ հանդիպենք»․ ընկերությունը 30-ից հետո
«Տանդեմի» դադարի ընթացքում մեզ համար ամենացավալի փոփոխությունն այն է, որ մենք, ցավոք, շատ ավելի հազվադեպ ենք հանդիպում, քան նախկինում։ Ի՞նչ արած, 30-ից հետո զբաղածությունն ու կյանքն այդպիսին են։ Էպիզոդը նվիրել ենք…
-
Վերադարձ
Երբ պահանջում են հեռուստառադիոփոդքասթադիտողները, այն 4 ընկերոջը՝ Կառլին, Վեգային, Անահիտին ու Համլետին մնում է միայն հանձնվել ու վերադարձնել ձեր ամենասիրելի փոդքասթը։ Առաջին էպիզոդում ուղղակի պատմում ենք՝ ի՞նչ կա-չկա։
-
Զուտ ամանորյա էպիզոդ
Ասում են՝ ամանորին կատարվում են ամենահամարձակ ցանկությունները: Հույս ունենք՝ այս անակնկալ էպիզոդն էլ ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը, և մուտքը 2024 թվական կլինի Համլետի նման խորիմաստ, Անահիտի պես գործունյա,…
-
Հրաժեշտ տալ՝ ճիշտ ժամանակին
Մեզանից շատերի խնդիրներից մեկը կյանքում ճիշտ ժամանակին հրաժեշտ տալ չկարողանալն է: Հաճախ շարունակում ենք հարաբերություններ, որոնք, շատ լավ գիտակցում ենք, իրականում արդեն ավարտվել են, չենք կարողանում բաց թողնել մարդկանց,…
-
Անահիտը սիրահարվել է
Այո֊այո, այս «հիվանդությունը» մեր ընկերուհուն էլ եկավ կպավ․ չգիտես որտեղից, ինչպես և ինչու, հայտնվել է մեկը, ում հաջողվել է գրավել Անահիտի սիրտը: Էպիզոդի ընթացքում փորձում ենք հասկանալ, թե ինչպես անենք, որ այդ մեկը…
-
Անակնկալ էպիզոդ
Ասացինք` անակնկալ է․ նկարագրություն մի փնտրիր։
-
Թրենդներն ու մենք
Չէ, չէ, էպիզոդը նորաձության մասին չէ․ իհարկե, անդրադարձել ենք նաև հագուստի հետ կապված թրենդներին, բայց առհասարակ խոսել ենք մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում անընդհատ ի հայտ եկող ու մեզ իրենց ճանկը գցող թրենդների…
-
Որտե՞ղ փնտրել սեր
Իրականում էպիզոդն այն մասին է, թե արդյո՞ք պետք է փնտրել սեր, և եթե այո, ապա ինչպե՞ս, ե՞րբ ու որտե՞ղ, սակայն, ինչպես գրեթե բոլոր էպիզոդներում, այստեղ նույնպես հասցրել ենք շեղվել թեմայից, անդրադառնալ հարաբերություններին,…
-
Ապրել ծնողների՞ հետ, թե՞ առանձին
Դու՞ք էլ եք ամեն անգամ ընտանիքի հետ փոքր վեճից կամ դարակի վրա թողած իրը չգտնելուց հետո երազում մենակ ապրելու մասին: Վեգան ու Անահիտն էլ, իսկ Համլետն ու Կոլյան արդեն վաղուց են առանձին ապրում, բայց, պարզվում է՝ սա էլ…
-
Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն
Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր…
-
Ձմերուկը հատապտուղ է
Այո, այո, հենց էլ հատապտուղ է: Իսկ ինչու՞ ենք հանկարծ հիշել այդ մասին, քանի որ այս էպիզոդի ընթացքում բարձրաձայնում ենք այն բոլոր տարօրինակ հարցերն ու մտքերը, որոնք գրեթե բոլորս ունենում ենք, օրինակ, լոգանք ընդունելիս,…
-
Մեր առաջին սերերը
Իրականում նկարագրության մեջ ավելացնելու շատ բան չկա, վերնագիրն ամեն ինչ ասում է։ Վերհիշել ենք մեր առաջին սերերին` սկսած մանկապարտեզից մինչև դպրոց ու համալսարան: Մի խոսքով, խմելու մի բան վերցրեց ու play սեղմեք` մեր…
-
Ինչպես արագ հարմարվել նոր միջավայրում
Չէ, չէ, սա Դեյլ Քարնեգիի գրքից մեջբերում չէ, ոչ էլ՝ նոր մոտիվացիոն գրքի անվանում, ճիշտ եք հասկացել, Տանդեմի նոր էպիզոդն է: Ուղղակի մենք էլ, շատերի պես, հաճախ ենք հայտնվում նոր միջավայրներում՝ նոր աշխատանք, ինչ֊որ…
-
ժամանակ չունեմ
Ասում են, երբ ինչ֊որ բան շատ ես ուզում, դրա համար ժամանակ միշտ էլ կգտնես, բայց արդյո՞ք դա այդպես է: Ես, օրինակ, հենց հիմա ուզում եմ կասկադի ամենավերևում նստած կապուչինո խմել, բայց գրասենյակում նստած գրում եմ այս…
-
Երկարատև հարաբերություններ
Մենք չորսս էլ կյանքի ինչ֊որ փուլում ունեցել ենք երկարատև հարաբերություններ, դե long term relationship էլի: Այս էպիզոդում կրկին հիշել ենք այն բոլոր խնդիրները, որոնց բախվում են զույգերը հարաբերությունների տարբեր…
-
Եվրատեսիլ
Եկեք խոստովանենք, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, որ առհասարակ չեն հետաքրքրվում Եվրատեսիլով, ամեն տարի գոնե հարցնում են, թե ո՞վ է ներկայացնում Հայաստանը կամ արդյո՞ք լավն է երգը: Մեր քառյակում ևս հաճախ ունենում…
-
էպիզոդ ֆեմինիզմի մասին ֆեմինիստի հետ
Մեր էպիզոդներում տարբեր թեմաներից խոսելիս հաճախ ենք անդրադարձել կանանց ու տղամարդկանց դերերի մասին կարծրատիպերին, խտրականությանն ու հասարակության կողմից թելադրվող կանոններին: Ի վերջո, որոշեցինք այս թեմայով առանձին…
-
Seen-ի վրա չթողնես
Այն, որ բոլորիս կյանքի մի ահռելի մասը անցնում է օնլայն, իհարկե, նորություն չէ, բայց պարզվում է` արդեն կան քաղաքավարության նորմեր նաև սոցիալական ցանցերից օգտվելու համար (դե գուցե մինչև այս պահը չկային, բայց այս…
-
Ինքն ինձ unfollow է արել
Վերնագիրը կարդացի՞ք. այ հենց այդպես է Վեգան շատ հաճախ պատասխանում այն հարցին, թե ինչու չի սիրում այս կամ այն մարդուն: Պարզվում է` կան մարդիկ, ում համար այդ փոքրիկ կապույտ կոճակը որոշում է այլ մարդկանց հետ…
-
Համեղ էպիզոդ
Ուշադրությու՛ն․ խստիվ արգելվում է էպիզոդը լսել քաղցած: Հետո չասեք, որ չենք զգուշացրել, քանի որ ամբողջ ընթացքում խոսում ենք մեր ամենասիրելի ուտելիքներից՝ բուրգերից ու սուշիից մինչև լավաշ, կարագ ու ծիրանի ջեմ կոմբինացիա,…
-
Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո
«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել...» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի ընթացքում հասկանալ՝ արդյոք կա սահմանված…
-
Նախանձում ենք
Այս էպիզոդում խոսել ենք ամենատհաճ ու ծանր զգացողություններից մեկի՝ նախանձի մասին: Փորձել ենք հասկանալ՝ ինչից է այն առաջանում, ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, ու արդյոք կա նաև բարի նախանձ: Ի դեպ, պարզվեց՝ մեզնից…
-
Մի տեսակ միստիկ էպիզոդ
Այն որ մեր քառյակի մեծ մասը հավատում է հորոսկոպին, բոլորդ գիտեք, եթե մեզ հետեւում եք առաջին էպիզոդներից, ապա գիտեք նաեւ, որ մեզանից ոմանք հասցրել են նույնիսկ գուշակի մոտ լինել: Այս էպիզոդում խոսում ենք այնպիսի…
-
Ինքնախնամք․աշխարհը կսպասի
Ձեզ մոտ լինու՞մ են օրեր, երբ ուզում եք չեղարկել բոլոր հանդիպումներն ու պայմանավորվածությունները, անջատել հեռախոսն ու ամբողջ օրը մնալ անկողնում, նույնիսկ եթե երկուշաբթի է, ու բոլորը ձեզ են սպասում։ Իհարկե լինում է․ մեզ…
-
Ես սուպերհերոս եմ
Եթե քեզ թվաց, որ այս էպիզոդի ընթացքում մենք գովալու ենք ինքներս մեզ ու միմյանց, ապա․․․ դե լավ, մի քիչ ճիշտ թվաց, բայց հանուն արդարության ասենք, որ դա անում ենք լավ նպատակով։ Այս թողարկմանը ավելի մոտիկից կծանոթանաս…
-
Մենք ընկերներ ենք, բայց ոչ՝ ճաշակի
Սա մեր այն վեճ-էպիզոդներից է, որը խորհուրդ ենք տալիս լսել առանց ականջակալների, դե որովհետեւ գիտեք, թե Վեգան ինչ բարձր է բղավում։ Մենք միշտ այսքան զայրանում ենք, երբ սկսում ենք քննարկել ժամանակակից սերիալները,…
-
Փիլիսոփայական էպիզոդ ներելու մասին
Հիշու՞մ եք՝ առաջին եթերաշրջանի էպիզոդներից մեկում խոսում էինք նախկինների ու նրանց ներելու մասին։ Այս անգամ հիշեցինք, որ իրականում «ներել, թե ոչ» դիլեման մեր կյանքում հայտնվում է ոչ միայն ռոմանտիկ հարաբերությունների…
-
Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել
Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու առիթներ։ Բանն այն է, որ մենք էլ շատերիդ նման,…
-
Ինքն իմ ճաշակով չի
Գիտեի՞ք, որ Համլետին ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք, իսկ Կոլյային՝ թխահերները։ Մենք էլ չգիտեինք․ դրա համար այս էպիզոդում փորձեցինք հասկանալ, թե մեզնից ում ինչ տեսակի կանայք ու տղամարդիկ են դուր գալիս, եւ արդյոք…
-
Չենք բամբասում, քննարկում ենք
Դու՞ք էլ եք ինքներդ ձեզ հաճախ խաբում, ոնց մենք` վերնագրում: Եթե այո, ապա դուք մեզ լավ կհասկանաք: Այս էպիզոդի ընթացքում խոստովանում ենք , որ մենք շատ ենք սիրում բամբասել, կամ, ինչպես բամբասանքի աստվածուհի Վեգան է…
-
Նա այծեղջյուր է
Խոստացել էինք չէ՞, որ երկար չեք սպասի: 2 Տանդեմը վերադառնում է թիմի նոր անդամով, ու ինչպես 21-րդ դարում ցանկացած ծանոթություն, մենք նույնպես սկսում ենք նրա հորոսկոպի նշանը պարզելուց, մեր նշանների հետ համեմատելուց,…
-
Երազանքներով դեպի նոր տարի
Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է, բայց դա չի վերաբերում մեր փոդքասթին։ Այս էպիզոդն ընդամենը այս եթերաշրջանի վերջինն է, բայց մեզնից այսքան հեշտ չեք ազատվի․ մենք կվերադառնանք արդեն հունվարին՝ իհարկե առանց Կառլի, իսկ…
-
Նա մեզ լքում է
Իրականում մենք երեքս միշտ էլ վախենում էինք, որ նա մի օր կգնա, բայց չէինք կարծում, որ այսքան շուտ: Մի քիչ տխուր էպիզոդ ու փոդքաստի շրջանակում հրաժեշտ մեր լավագույն ընկերոջը:
-
Բաժանում` առանց զոհերի
Ինչ որ մեկն ասել է, որ ամեն լավ բան մի օր ավարտվում է, չնայած ավարտին մոտեցած հարաբերությունները հազվադեպ են լավը լինում: Ի՞նչ անել, երբ կայացրել ես այդ որոշումը, բայց չես ցանկանում ցավ պատճառել դիմացինին, ի՞նչ ասել…
-
Հարաբերություններ ընկերոջ նախկինի հետ
Ձեզ թվու՞մ էր էլ դրամաներ չենք ունենալու․ մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ այն պահը, երբ Համլետն եկավ ու հայտարարեց, որ հավանում է Կառլի նախկին հավանածին։ Իհարկե, Կառլն արդեն ունի այլ երջանիկ հարաբերություններ, բայց…
-
Բոլորն ուզում են հայտնի դառնալ
Դե լա՜վ, վերնագրում մի քիչ չափազանցրել ենք․ ոչ բոլորն են ուզում դառնալ հայտնի, օրինակ Կառլը, ընդհակառակը, ամեն ինչ կաներ, որ իրեն ընդմիշտ մոռանային։ Բայց մենք իհարկե դա թույլ չենք տա։ Այնուամենայնիվ, հաստատ դուք էլ…
-
Ֆլիրտ
Պատկերացրու երեկոյան Երեւան. քո ամենասիրելի սրճարանում վայելում ես ամենասիրելի սուրճդ, մեկ էլ հանկարծ կողքի սեղանի շուրջ նկատում շա՜տ յուրահատուկ մեկին։ Դուք փոխանակվում եք հայացքներով. պարզ է, որ հետաքրքրությունը…
-
Ընկերներից՝ զուգընկերներ, կոլեգաներից՝ ամուսիններ
Կարելի՞ է փոխել դերերը։ Եթե երբեւէ սիրահարվել ես կոլեգայիդ, դասախոսիդ կամ մոտ ընկերոջդ (որ, թերեւս, ամենաբարդ դեպքն է), ապա հաստատ գիտես, թե որքան բարդ կարող է լինել այդ իրավիճակը։ Ինչ անել նման դեպքերում, հնարավոր է…
-
Կինը՝ նախաձեռնող հարաբերություններում
Կառլը դեյթի է գնացել: Դուք սխալ չկարդացիք. Կառլը դեյթի է գնացել: Իսկ թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը՝ կիմանաք, եթե լսեք այս էպիզոդը, որում մենք քննարկում ենք՝ արդյո՞ք առաջին քայլը պետք է աղջիկն անի, թե՞՝ տղան, և…
More in Society & Culture
The Builders
iHeartPodcasts and Kaleidoscope
Radio Rental
Tenderfoot TV & Audacy
The Why Files: Operation Podcast
The Why Files: Operation Podcast
The Telepathy Tapes
Ky Dickens
Brooke and Connor Make A Podcast
TMG Studios
The Best People with Nicolle Wallace
MS NOW, Nicolle Wallace
Chicks in the Office
Barstool Sports
Otherworld
Otherworld
So Supernatural
Audiochuck | Crime House
I've Had It
Jennifer Welch and Angie Sullivan
The Pretty Peculiar People Puzzle
Pudgee Tha Phat Bastard / Ekko Seven
Timcast IRL
Timcast Media
Shows are listed from Apple Podcasts' charts and directory, and Podcast Index where it is used. Every show and episode belongs to its publisher and plays from the publisher's own feed; this site hosts none of them. Explicit shows are for adult profiles only, and children’s profiles hear only children’s shows. More about this list.